Թուրք-սիրիական լարվածությունն աճում է. անկարգությունները տարածվել են այլ քաղաքներ

Սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունն աճում է վերջերս Թուրքիայում սիրիացու կողմից երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքից հետո:


Դրանից որոշ ժամանակ անց Կայսերիում սկսվեցին ջարդերն ու անկարգությունները։ Իրավապահ մարմինները հայտարարել են անկարգություններին մասնակցած 70 մարդու ձերբակալման մասին։


Անկարգությունները տարածվել են նաև Թուրքիայի այլ քաղաքներ՝ Քոնյա, Բուրսա և Ստամբուլ:


Այս պահին ջարդերի ընթացքում զոհերի մասին տեղեկություններ չկան։


Անհանգիստ է նաև Սիրիայում՝ այնտեղ հարձակման է ենթարկվել բանակային համարանիշներով թուրքական ավտոմեքենա։ Նաև Բաբ էս-Սալամ մաքսակետում սիրիացիները հանել և պատռել են Թուրքիայի դրոշը։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է իր քաղաքացիների գործողությունները և նախազգուշացրել այլատյացության դեմ։ Միաժամանակ նա անկարգություններ հրահրելու մեջ մեղադրել է ընդդիմությանը։